ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՆԱՐԴՈՒ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Սպորտ
05.09.2019

Էջմիածնի համայնքապետարանի եւ Հայաստանի Նարդու ազգային ֆեդերացիայի համագործակցությամբ Էջմիածնում առաջին անգամ կայացավ նարդու առաջնություն:
Մրցաշարն անցկացվեց երկար եւ կարճ խաղաձեւերով՝ թիմային ու անհատական պայքարում: Սիրողական եւ պրոֆեսիոնալ նարդով զբաղվող շուրջ երեսուն մարդ առաջնությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել: Ֆեդերացիայի նախագահի փոխանցմամբ, գրանցված ամենաերիտասարդ մասնակիցը 19 տարեկան էր:
Հաղթողներին որոշելու համար պայքարն ընթացավ շուրջ երեք ժամ, որի ընթացքում քաղաքապետ Դիանա Գասպարյանը եւ ավագանու անդամ Ներսես Մելքիքյանը հասցրեցին սիրողական խաղ անցկացնել:
Անհատական կարճ խաղաձեւում հաղթեց Ներսես Աղաջանյանը, երկար խաղաձեւում՝ Թադեւոս Թադեւոսյանը: Թիմային խաղում հաղթեց Երևանի թիմը:
Մրցանակակիրները արժանացան մեդալների, պատվոգրերի եւ դրամական պարգեւների, որոնք հանձնեցին քաղաքապետ Դիանա Գասպարյանը եւ Նարդու ազգային ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Մելիքյանը: Վերջիններս ի նշան շնորհակալության նաեւ փոխադարձ խորհրդանշական նվերներ մատուցեցին:

Տեսանյութ

Նորություններ