«ՎՈԼԵՅԲՈԼԸ ԴՊՐՈՑՈՒՄ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Սպորտ
20.09.2019

Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցում կայացավ «Վոլեյբոլը դպրոցում» մանկապատանեկան փառատոնը:
Միջոցառմանը մասնակցեց թվով 50 աշակերտ` էջմիածնի չորս հանրակրթական դպրոցից եւ մարզադպրոցից:
Ըստ ֆիզկուլտուրայի ուսուցիչների, նմանատիպ փառատոնները նպաստում են մարզաձեւի զարագացմանն ու տարածմանը, օգնում բացահայտել նոր մարզիկների:
Փառատոնի ընթացքին հետեւում էին Հայաստանի Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության անդամներ եւ Ազգային բարձրագույն կարգի մրցավար Կարինե Սերոբյանը:
Փառատոնի ավարտին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի եւ Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի կողմից դպրոցներին տրամադրվեցին գնդակներ, իսկ մարզադպրոցին՝ նաեւ վոլեյբոլի ցանց:

Տեսանյութ

Նորություններ