ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Տոներ և հիշատակի օրեր
21.09.2019

Սիրելի´ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսանութերորդ տարեդարձի առթիվ:
Սեպտեմբերի 21-ի գլխավոր ու պանծալի խորհուրդը, թերեւս, մեր սերունդների առջեւ անկախության ձեռքբերմամբ ստանձնած պատասխանատվությունը վերահաստատելու մեջ է: Այսօր մենք հաստատակամ ենք իրականացնելու հետեւողական քայլեր՝ ուղղված մեր Հայրենիքի հզորացմանն ու զարգացմանը եւ հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի։ Կարեւոր է, որ մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ եւ մեծ արժանապատվությամբ կրի անկախ Հայաստանի քաղաքացի լինելու պատիվը՝ ձգտելով իր հնարավորությունները, գիտելիքները եւ մասնագիտական կարողությունները ներդնել ի նպաստ մեր հայրենիքի հետագա զարգացման:
Կրկին շնորհավորելով բոլորիս այս կարեւոր տոնի առթիվ՝ մաղթում եմ ստեղծարար աշխատանք եւ ամուր հավատ մեր պետականության լուսավոր ապագայի հանդեպ:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Հարգանքներով՝
Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան

Նորություններ