Սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումներն Էջմիածնում մեկնարկեց ռազմական տեխնիկայի ցուցադրությամբ՝ քաղաքի գլխավոր հրապարակում, շարունակվեց երեկոյան համաքաղաքային տոնական համերգային ծրագրով:
Քաղաքի տարբեր երգի-պարի խմբեր իրենց ելույթներով շնորհավորեցին հայրենիքին` կարեւոր օրվա առթիվ: Երեկոյի հատուկ հյուրն էր երգիչ-դերասան Պապ Իսպիրյանը:
Հայաստանի խորհրդանիշները կրող երեխաները կարծես ամբողջացնում էին օրվա խորհուրդը` ցույց տալով, որ Հայաստանի վաղվա օրը ապահով ձեռքերում է:
Օրն ամփոփվեց տոնական հրավառությամբ