Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպվում են էջմիածնի տարբեր մշակութային հաստատություններում: 
Հոբելյանական տարվա թերեւս ամենամասշտաբային միջոցառումը տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան նախօրեին` սեպտեմբերի 25-ին, մշակույթի պալատի բակում: Համընդգրկուն համերգ-ներկայացումն իր մեջ կրում էր Վարդապետի հոգեխռով ապրումներն ու հային նոր գարուն բերելու ասքը: 
Քաղաքի մի շարք երգի-պարի խմբեր միավորվել էին տոնելու Վարդապետի ծնունդն` իրենց ձեւով: Արվեստի լեզվով նրանք հանդիսատեսին պատմեցին Կոմիտասի կյանքի կարևոր դրվագները` ծնունդից մինչեւ խելագարություն ու մահ: 
Կոմիտասը Աստծո, Եկեղեցու եւ Հայրենիքի հանդեպ իր անսասան հավատով մաքրեց ու հայացրեց մեր երգը՝ համոզված լինելով, որ ժողովրդի սրտից ու հոգուց բխած երգի մեջ է մեր դարավոր ինքնությունը: Վարդապետի այս համոզմունքը հանդիսատեսին փոխանցելու գաղափարի վրա էր հիմնված համերգ-ներկայացման սցենարը: 
Միջոցառմանը ներկա էին քաղաքապետ Դիանա Գասպարյանը, պատգամավորներ Արգիշտի Մեխակյանն ու Նարեկ Մկրտչյանը, մշակութասեր քաղաքացիներ: