2704 ՏԵՐԵՎ ՈՒՆԵՑՈՂ ՆԿԱՐԱԶԱՐԴՎԱԾ ՆՌՆԵՆԻՆ՝ ՆՎԵՐ ՔԱՂԱՔԻՆ

Մշակույթ
02.10.2019

Առաջնորդվելով քաղաքի արտաքին տեսքի բարելավման եւ կոլորիտի ձեւավորման անհրաժեշտությունից եւ համագործակցելով տարածքի սեփականատիրոջ հետ, քաղաքապետ Դիանա Գասպարյանի եւ Էջմիածնի պատվավոր քաղաքացի, համայնքային ավագանու անդամ Ներսես Մելիքանի նախաձեռնությամբ եւ վերջինիս ձեռամբ նոր շունչ հաղորդվեց քաղաքապետարանի հարակից կիսակառույց շինությանը: Հսկայածավալ կտավը` նռնենու տեսքով տարածքը դարձրեց արտիստիկ, հաճելի եւ զբոսաշրջիկների համար հետաքրքիր։
Կտավը նվիրված է քաղաքի հիմնադրման 2704-ամյակին, եւ ունի խորհրդանշական 2704 տերև:
Աշխատանքներին մասնակցություն ունեցավ նաեւ քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
Սա նաեւ նոր էջ բացեց` քաղաքապետարանի եւ մասնավոր տարածքների սեփակատերերի հետագա հնարավոր հաջող համագործակցության համար:

Տեսանյութ

Նորություններ