Քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով Էջմիածնում լայն թափով ընթանում են փողոցների ու բակային տարածքների հիմնանորոգման եւ մասնակի նորոգման աշխատանքներ: 
Իսի լե Մուլինո փողոցի Կամո-Արարատյան հատվածի հիմնանորոգումն ավարտվել է: Նույն փողոցի մյուս հատվածում իրականացվում է մասնակի նորոգման աշխատանքներ: 
Զուգահեռ հիմնանորոգվում է նաեւ Զվարթնոց 1-ին շենքի բակը: 
Աշխատանքներն իրականացնող կապալառու ընկերությունների առջեւ անհրաժեշտ որակն ապահովելու խնդիր է դրված, եւ այդ ուղղությամբ քաղաքապետարանի պատասխանատուների հսկողությունն ամենօրյա է: