ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՇՐՋԱՅՑԸ ՎԵՐԱԲԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ

Կրթություն
02.06.2019

Քաղաքապետ Դիանա Գասպարյանը աշխատանքային շրջայց է կատարել վերաբացված մանկապարտեզներում եւ անձամբ ստուգել պարետի որոշմամբ սահմանված կանոնների եւ անվտանգության նորմերի պահպանումը:
Բոլոր մանկապարտեզներում խստագույնս պահպանվում են տարածքների պարբերաբար ախտահանման, օրական մի քանի անգամ անձնակազմի եւ սաների ջերմաչափումների իրականացման ու սաների միջեւ սոցիալական հեռավորության պահպանման սահմանված նորմերը:
Մանկապարտեզների վարչական շենքերը համալրվել են բոլոր անհրաժեշտ պարագաներով, իսկ աշխատակիցներն ապահովվել են պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով եւ արտահագուստով:
Խաղերն ու դասաժամերը հիմնականում կազմակերպվում են բացօթյա:

Տեսանյութ

Նորություններ