Ոսկեհատի վերանորգված բուժամբուլատորիան

Social
27.02.2024

2022-ի տարեսկզբին, երբ համայնքների խոշորացման ծրագրով Ոսկեհատը միավորվեց Էջմիածնի հետ, համայնքային իշխանության կողմից առաջնահերթություն տրվեց հատուկ նշանակության եւ կարեւորության երկու ենթակառուցվածքների` բուժամբուլատորիայի վերանորգման մանկապարտեզի հիմնանորոգման խնդիրներին:
Արդեն այսօր ունենք ամբողջությամբ գործող և՛ մանկապարտեզ, և՛ բուժամբուլատորիա։
Նախկին բուժամբուլատորիան, որը ներկայացված է ստորև ֆոտոշարքում, բազմաբնակարան վթարային շենքի առաջին հարկում էր գործում: Գործող վայրում աշխատանքների անհնարինության պայմաններում որոշում կայացվեց տեղափոխել բուժամբուլատորիան և վերանորոգման աշխատանքները մեկնարկել զրոյական կետից:
Նոր բուժամբուլատորիան գյուղապետարանի վարչական շենքի առանձնացված հատվածում է, մակերեսը կազմում է 180.75քմ:
Նաև նոր սարքավորումներով են կահավորվել բոլոր աշխատասենյակները:
Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 14.930.400 (տասնչորս միլիոն ինը հարյուր երեսուն հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, Ֆինանսավորումն ամբողջությամբ կատարվել է համայնքապետարանի բյուջեից:

Photos

News