ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԵՐ՝ ԷՋՄԻԱԾՆԵՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ

Սպորտ
30.12.2019

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է էջմիածնեցի մարզիկներին եւ մարզիչներին:
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել 2019 թվականին տարբեր կարգի մրցույթներում արդյունավետ մասնակցության, հաղթանակների եւ խաղերում Էջմիածինը եւ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար եւ ընդգծել, որ քաղաքապետարանը ծրագրային հստակ քաղաքականություն է իրականացնելու եկող՝ 2020 թվականին քաղաքում սպորտային կյանքն աշխուժացնելու եւ մարզիկներին մոտիվացնելու ուղղությամբ:
Հանդիպմանը Դիանա Գասպարյանը շնորհակալագրեր, պատվոգրեր եւ խրախուսական պարգեւատրումներ է հանձնել տարբեր առաջնություններում լավագույնս ներկայացած մարզիկներին եւ նրանց մարզիչներին, մաղթել՝ նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ:

Լուսանկարներ

Նորություններ