Փոխգործակցության համաձայնագիր՝ Էջմիածին եւ Չերկասի քաղաքների միջեւ

Արտաքին կապեր
09.10.2021

Էջմիածնի 2706-ամյակի շրջանակներում, քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ուկրաինայի Չերկասի քաղաքի քաղաքապետ Անատոլի Բոնդարենկոյի հետ ստորագրեց փոխգործակցության, բարեկամական եւ մշակութային կապերի հաստատման մասին պայմանագիր՝ Էջմիածին եւ Չերկասի քաղաքների միջեւ։
Սույն պայմանագրով կողմերը համագործակության ուղիներ կստեղծեն առեւտրային, տնտեսական եւ մշակութային ոլորտներում։
Քաղաքապետը պատվիրակության անդամներին ուղեկցել է Էջմիածին քաղաքում գործող թանգարաններ եւ Մայր Տաճար: Ճանաչողական շրջայցի ընթացքում պատվիրակությունը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։
Երկու քաղաքների համագործակցությունը հնարավոր դարձավ Ուկրաինայում ՀՀ դեսպանատան եւ անձամբ դեսպան Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ։

Լուսանկարներ

Նորություններ