ՆՈՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ ՀԱՄԱԼՐՈՒՄ ԵՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔՈՎ

Սպորտ
04.12.2020

Սիրելի համաքաղաքացիներ,
Թեեւ 2020 թվականը ծանր էր բոլորիս համար, թե՛ պատերազմը, թե՛ համավարակը խաթարեցին մեր ծրագրերի ողջ թափով իրագործումը, սակայն չէինք կարող թուլանալ եւ ուժերի ներածին չափով չաշխատել։
Այս ընթացքն օգտագործելով ռացիոնալ՝ համալրել ենք մեր նորակառույց մարզադպրոցը, շտկել ենք առկա թերությունները՝ նախապատրաստվելով բացմանը։
Լիահույս ենք, որ 2021-ին կսկսենք մարզադպրոցի շահագործումը՝ հնարավորություն ընձեռելով մեր համաքաղաքացիներին եւ, ինչո՞ւ ոչ, հարակից համայնքների բնակիչներին, հաճախել մարզադպրոց, ապրել առողջ եւ հաջողություններ գրանցել սպորտում։

Լուսանկարներ

Նորություններ