Հարգելի բարեկամ,
Բարի գալուստ Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայք:
Առցանց հաղորդակցության այս միջոցը բաց և թափանցիկ աշխատելու լավ հնարավորություն է:
Կայքը պարբերաբար թարմացվող մատչելի տեղեկություններ է հաղորդում Էջմիածնի քաղաքապետարանի
ու նրա գործունեության վերաբերյալ: Այն հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Էջմիածնի քաղաքապետարանի գործառույթներին, կառուցվածքին, օրենսդրական գործունեությանը, քաղաքապետարանի անցուդարձին, ինչպես նաև անմիջական էլեկտրոնային կապ է ապահովում մեզ հետ. այստեղ Դուք ունեք մեզ ուղղված Ձեր նամակների ընթացքին առցանց հետևելու հնարավորություն:

Շնորհակալություն մեր աշխատանքի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության համար: Հուսով եմ՝ մեր կայքը Ձեզ համար կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր:

Էջմիածնի քաղաքապետ՝ Կարեն Գրիգորյան



Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում

Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:
Արդյունաբերություն
Զբոսաշրջություն
Սպասարկում
Առևտուր
Այլ

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ

ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
32 Այսօր, 07:45

ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

2011 թվականից Հայաստանը եւս միացել է աշխարհի շատ երկրներին եւ նշում է ընտանիքի միջազգային օրը: Ընտանիքի միջազգային օրը այդքան էլ մեծ շուքով չի նշվում մեզանում: Հաճախ այն մեկնաբանվում է միայն պաշտոնական թվեր հրապարակելով, թե քանի ամուսնություն, բաժանում, ծնունդ է գրանցվել:
մանրամասն »

ԶԱՆԳԱԿՆ ԱՐԴԵՆ  ՉԱՓԱՀԱՍ  Է
53 երեկ, 08:55

ԶԱՆԳԱԿՆ ԱՐԴԵՆ ՉԱՓԱՀԱՍ Է

<<Զանգակ>> մանկական երգի պարի թատրոնն արդեն չափահաս է: Երգահան Ծովինար Հարությունյանը, ցանկանալով իր ստեղծագործությունները հասանելի դարձնել հանրությանը, 18 տարի առաջ ստեղծեց այս խումբը:
մանրամասն »

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ
65 20-05-2013, 11:24

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ

Էջմիածինն արդեն 5 տարի է միացել է թանգարանային գիշեր ակցիային, որն այս տարի համընկավ թանգարանների միջազգային օրվան: Քաղաքում գործող բոլոր թանգարաններն ու տուն-թանգարանները կազմակերպում են տարբեր ցուցադրություններ. աշխատում են մինչեւ ուշ գիշեր:
մանրամասն »

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
76 16-05-2013, 07:48

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Էջմիածնի Զվարթնոց թաղամասի թիվ 16 <<Ոստան>> մանկապարտեզում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները: Երեւանի <<Ռոտարի>> ակումբի եւ Էջմիածնի քաղաքապետարանի համատեղ ֆինանսավորմամբ մի քանի ամիս է՝ մանկապարտեզում մեկնարկել են խմբասենյակների, բակի, սանհանգույցների վերանորոգմա աշխատանքները:
մանրամասն »

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ 4-ՐԴ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ԱՌԱՋԻՆՆ ԷՐ
98 15-05-2013, 11:42

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ 4-ՐԴ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ԱՌԱՋԻՆՆ ԷՐ

Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան 4-րդ հիմնական դպրոցի երգչախումբը մասնակցում էր <<Երգող Հայաստան>> մանկապատանեկան երգչախմբերի 6-րդ հանրապետական մրցույթին: Մրցույթն այս տարի նվիրված էր Հայաստանի երաժշտական ընկերության հիմնադրման 55 ամյակին:
մանրամասն »

«ՄԵՐ ՏՈՒՆ»   ՖԻԼՄԻ  ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ  ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
156 14-05-2013, 09:48

«ՄԵՐ ՏՈՒՆ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացավ «Մեր տունը» ֆիլմի դիտումը: «Մեր տուն» հասարակական կազմակերպության սաների մասին պատմող 26 րոպեանոց ֆիլմը մանկատան աղջիկների կյանքի պատմությունն է:
մանրամասն »