Հայտարարություն. հանրային քննարկման հրավեր

Դեկ․ 13, 2023

Վաղարշապատ համայնքի հարգելի բնակիչներ,
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2023 թվականի դեկտեմբերի 22-ին` ժամը 12:00-ին, Վաղարշապատի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի կունենա՝ «Եռյալ Կապիտալ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Էջմիածին քաղաքի Կարճիկյան 1 հասցեու բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2 րդ փուլ):
Մուտքն ազատ է: