2021թ. հունիսի 29
Հուշագիր համագործակցության փոխհամաձայնության մասին
Էջմիածին (Հայաստանի Հանրապետություն) և Ալմելո (Նիդերլանդների Թագավորություն) քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հուշագիրը ստորագրվել է 2021թ. հունիսի 29-ին:
Ալմելոն բազմադեմ քաղաք է։ Այն հնի և նորի յուրահատուկ խառնուրդ է` իրեն բնորոշ արտասովոր բնույթով, հավասարակշռվածությամբ և հիանալի հյուրընկալ մարդկանցով: Ալմելոն գտնվում է Հոլանդիայի արևելքում՝ Օվերեյսել մարզում։ Սա նաև նույն տարածքում գտնվող համայնքի անունն է։ Համայնքի քաղաքներն են Ալմելոն, Մարիապարոխին, Աադորպը և Բորներբրուկը։ Ալմելոյի բնակչությունը կազմում է մոտ 72,000 մարդ։
Ալմելո քաղաքը գոյություն է ունեցել 1236 թվականից, երբ մի քանի տներ կառուցվեցին այն վայրում, որտեղ ճանապարհն անցնում էր փոքրիկ առվակի միջով և այնտեղից սկսում: Գյուղը ծաղկուն տարածք է եղել, քանի որ այն բավական արագ զարգացավ՝ 14-րդ դարի վերջերին ստանալով քաղաքի կարգավիճակ:
1662 թվականին քաղաքի կենտրոնում կառուցվել է մի ամրոց, որը կոչվում է Հուիզե Ալմելո։ Ամրոցը կանգուն է մինչ օրս և իր մուտքերից մեկի մոտ ունի մի քանի շատ լավ խճանկարներ։ Այն կառուցած ընտանիքը մինչ օրս ապրում է քաղաքում և մասնակցում է պատմական շենքերը կյանքի կոչելու գործին:
Ալմելոն իրականում չվերածվեց արդյունաբերական քաղաքի մինչև արդյունաբերական հեղափոխությունը։ Երբ Նիդերլանդներ բերվեցին կտոր մանելու և գործելու սարքավորումներ, տեղի առևտրականներն ու գործարարները սկսեցին կառուցել բարձր եկամուտ բերող գործարաններ՝ այդպիսով զգալիորեն հարստացնելով քաղաքը: Քաղաքի նոր հարուստ վերնախավը սկսեց իր համար հսկայական նոր տներ կառուցել: Իսկ գումարների հոսքը ապահովեց նաև ներդրումներ, ինչի օգնությամբ կառուցվեցին նոր ջրանցքներ և, ի վերջո, նաև երկաթուղի։ Սա նշանավորեց քաղաքի բարգավաճման երկար ժամանակաշրջանը, որը շարունակվեց մինչև 20-րդ դարը:
Քաղաքում պահպանվել են մեծ թվով հին շինություններ, որոնք հիշեցնում են այն ժամանակների մասին, երբ տեքստիլ արդյունաբերության այս քաղաքը արդյունաբերական զարգացման կենտրոնում էր Օվերեյսելի ջրանցքների երկայնքով։ Հին ժամանակներից պահպանվել են Ալմելոյի շատ այլ գեղատեսիլ վայրեր ևս։
Բացահայտե՛ք Ալմելոն՝ այցելելով Հուիզե Ալմելո (Huize Almelo) ամրոցի տարածքը, քաղաքի թանգարանը, Ուիվերս քոթեջ (Weavers cottage) թանգարանը, Բոլետյեի (Bolletje) հացաբուլկեղենի թանգարանը կամ անցկացրեք զարմանալի օր՝ մնալով Ալմելոյի նախկին բանտում («Huis van Bewaring»), որն այժմ վերածվել է հոյակապ հյուրանոցի։