ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻՆ

Տոներ և հիշատակի օրեր
07.12.2020

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը եւ քաղաքապետարանի աշխատակազմը ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով Սպիտակի երկրաշարժի զոհերի եւ սերբ օդաչուների հիշատակին:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին, աղետալի երկրաշարժից հետո, հայ ազգին օգնության էին շտապում ամբողջ աշխարհից: Ցավոք, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի մոտ վթարի ենթարկվեց օգնություն բերող սերբական օդանավը, անձնակազմի բոլոր անդամները նահատակվեցին:
Վթարված ինքնաթիռի բեկորներից կանգնեցվեց հուշարձան՝ վթարի վայրում:

Լուսանկարներ

Նորություններ