ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ ԹԻՎ 10 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Կրթություն
08.02.2019

Էջմիածնի մանկապարտեզները պետք է լինեն հիմնանորոգված և բոլոր ստանդարտներին համապատասխան: Ահա այս նպատակին հասնելու համար հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում միաժամանակ մի քանի մանկապարտեզներում: Արդեն իսկ ներկայացրել են թիվ 13 մանկապարտեզում կատարվող աշխատանքները: Զուգահեռ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում նաև թիվ 10 «Շուշան» մանկապարտեզում: Այստեղ արդեն ավարտվեցին քաղաքապետարանի և էջմիածնի քույր քաղաքի Իսի լե Մուլինոյի հետ համատեղ ներդրմամբ իրականացվող մանկապարտեզի խմբասենյակների սանհանգույցների վերանորոգման աշխատանքները, ապահովվել են սանիտարական բոլոր պահանջները: Այս փուլով նախտեսված են խոհանոցային մասի հիմնանորոգման և ամբողջ մանկապարտեզի պատուհանների և արտաքին դռների փոխարինման աշխատանքներ: Նախապատրաստական փուլն ավարտված է, աշխատանքներն իրականացնելու համար մրցույթը՝ հայտարարված: Ավարտվելուն պես հիմանանորգման աշխատանքները կմեկնարկեն:
Հիմնանորոգման վերջին փուլով նախատեսվում է ավելացնել այս մանկապարտեզում գոծող խմբերի թիվը. մանկապարտեզը 2 նոր խմբասենյակ կունենա, ինչի շնորհիվ նաև էապես կնվազի մանկապարտեզ հաճախելու հերթին սպասող երեխաների թիվը:

Տեսանյութ

Նորություններ