Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
21.06.2022

Սիրելի՛ բուժաշխատողներ,
Ամենայն հարգանքով ու երախտիքով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա առթիվ:

Դուք մեր երկրի կարեւորագույն հենասյուներից եք, այն մասնագիտության կրողը, որը ոչ թե աշխատանք է, այլ առաքելություն: Դուք մարդկանց գլխավոր աջակիցներից ու պաշտպաններից եք:

Վերջին տարիներին հերոսի եւ սխրագործության մասին հասարակության պատկերացումը փոխվեց նաեւ ձեր անձնուրաց ու անմնացորդ աշխատանքի շնորհիվ, որ կատարեցիք համավարակի եւ պատերազմի շրջանում եւ շարունակում եք ձեր առաքելությունը պատվով կատարել առ այսօր:

Ձեզ մաղթում եմ մասնագիտական վերելքներ, անսպառ ուժ, եռանդ եւ
խաղաղություն՝ ձեր հայրենանվեր եւ անձնազոհ աշխատանքում:
Հարգանքով՝
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան

Նորություններ