Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցում ամփոփվեց ուսումնական տարին

Կրթություն
25.05.2022

Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցում ամփոփվեց ուսումնական տարին:
Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ շրջանավարտ սաների վկայականների հանձնման արարողությունը, որն ուղեկցվեց սաների աշխատանքների հաշվետու ցուցահանդեսով:
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հանձնեց սաների ավարտական վկայականները, շրջայց կատարեց ցուցասրահում:
Համայնքի ղեկավարը կարեւորեց արվեստի դերն ու նշանակությունը համայնքի զարգացման գործում, հույս հայտնեց, որ դպրոցն ավարտած շատ աշակերտներ հետագայում կդառնան արվեստի վառ ներկայացուցիչներ եւ իրենց տաղանդն ու կարողությունները կօգտագործեն ի նպաստ համայնքի։

Լուսանկարներ

Նորություններ