ՍՆՏԶ ծրագրի Բաղադրիչ 1-ի մասնակցության Միկրոծրագրի ընտրության ժողով

Բարեկարգում
23.03.2022

Հարգելի՛ քաղաքացիներ,
Ապրիլի 4-ին՝ ժամը 15:00-ին, Վաղարշապատի համայքապետարանի նիստերի դահլիճում կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 1-ին մասնակցության Միկրոծրագրի ընտրության ժողով:
Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 1-ի նպատակը համայնքների առաջնային սոցիալ-տնտեսական կարիքների բավարարումն է:
Եթե ցանկանում եք մասնակցել Միկրոծրագրի մշակման և կառավարման գործընթացին, կարող եք անդամակցել Ծրագրի իրականացման կոմիտեին (ԾԻԿ), որի կազմը ընտրվելու է ժողովի ընթացքում: Եթե ցանկանում եք մասնակցել Միկրոծրագրի ընտրությանը, խնդրում ենք ներկա գտնվել և ներկայացնել ձեր տեսակետը:
Ձեր հարցերը կարող եք ուղղել info@ejmiatsin.am էլեկտրոնային հասցեով: Գաղափարների ընտրության ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում:
Ժողովին մասնակցության մուտքն ազատ է:
Ծրագրին առավել մանրամասն և հանգամանալից կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան տեսաուղեցույցի միջոցով, հղումը՝ ստորեւ:
https://www.facebook.com/100051857356031/videos/277933217278588/

Նորություններ