ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Տոներ և հիշատակի օրեր
01.09.2018

Սիրելի´ դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ ու առաջին դասարանի փոքիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա կապակցությամբ: Կիսելով ձեր հուզմունքը և ուրախությունը՝ մաղթում եմ, որ այս ուսումնական տարին ձեզ համար լինի առավել արդյունավետ, ձեռք բերեք հիմնարար գիտելիքներ, ձևավորվեք որպես լավ մարդ ու գիտակ քաղաքացի, քանի որ մեր երկրի զարգացումն ու ապագան ուղղակիորեն կապված են կրթված երիտասարդության հետ:
Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է մեր առաջին դասարանցիների համար. իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում ձեզ: Դուք այսօր Ձեր առաջին քայլերն եք անում դեպի գիտելիքի աշխարհ: Մաղթում եմ, որ գիտելիք ձեռք բերելու ձեր խանդավառությունը երբեք չմարի և Էջմիածինն ու էջմիածնեցին միշտ արժանավայել կերպով ներկայանան բոլոր բնագավառներում: Վստահ եմ, որ այս հարցում մեծ ներդրում կունեան ձեր ուսուցիչները:
Հարգարժա՛ն ուսուցիչներ, ձեր քրտնաջան ու անձնվեր աշխատանքով դուք մեր սերունդներին փոխանցում եք իմացության բանալին: Անչափ բարձր եմ գնահատում ձեր անփոխարինելի դերը մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ բեղմնավոր, հետաքրքիր և արդյունավետ տարի:
Հարգանքներով`
Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյան

Նորություններ