ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Տոներ և հիշատակի օրեր
07.03.2019

Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների սկիզբն ազդարարվեց Էջմիածնի քաղաքապետարանի նախասրահում` «Ստեղծագործում են Էջմիածնեցի նկարիչուհիները» խորագիրը կրող ցուցահանդեսով: Ամենամյա ցուցահանդեսին այս տարի մանսակցում է 27 նկարչուհի` մեկական աշխատանքով` կերպարվեստի տարբեր ժանրերում:
Ցուցահանդեսի մասնակիցներին շնորհավորեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը` ևս անգամ շեշտելով հայ կնոջ դերը հայ մշակույթի զարգացման ու պահպանամն բարդ ու կարևորագույն գործում:
էջմիածնեցի կին նկարչուհիների ստեղծագործությունները մեկ ամիս շարունակ կզարդարեն քաղաքապետարանի նախասրահը և այցելուներին կհաղորդեն ջերմ տրամադրություն:
Տոնական բարձր տրամադրությունը շարունակվեց Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցներում` կանանց տոնի առթիվ կազմակերպված գեղեցիկ համերգային ծրագրով: Հայ և աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործությունները երեխաները կատարեցին բարձր պատրաստվածությամբ` կատարումները նվիրելով բոլոր կանանց:

Տեսանյութ

Նորություններ