ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՄԱՌ 2019

Մշակույթ
14.06.2019

Էջմիածնում ամառը կլինի ուրախ եւ մարդակենտրոն. «Մշակութային ամառ 2019»-ը արդեն իսկ մեկնարկել է:
Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս ամառը մեր քաղքում եւս հագեցած է լինելու մշակութային, համերգային բացօթյա միջոցառումներով: Ողջ ամռան ընթացքում, յուրաանչյուր շաբաթ օր քաղաքապետրանի հարակից պուրակում կանցկացվի թեմատիկ համերգային միջոցառում՝ քաղաքում գործող երգի և պարի խմբերի մասնկացությամբ: Իսկ կիրակի օրերին քաղաքացիներին եւ հյուրերին քաղաքապետարանը հրավիրում է դիտելու առաջարկվող հետաքրքիր ընտանեկան ֆիլմեր կամ մուլտֆիլմեր՝ կրկին բաց երկնքի տակ:
Այս շաբաթ օրը, ժամը 19:00-ին, քաղաքապետարանի հարակից պուրակում, գեղեցիկ համերգային ծրագրով քաղաքացիների հաճելի ժամանցը կապահովեն «Զանգակ» երգի ստուդիայի սաները, իսկ կիրակի օրը՝ հունիսի 16-ին, ժամը՝ 20:00-ին կցուցադրվի մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին պատմող «Կյանք ու կռիվ» ֆիլմը:
Հաշվի առնվելով քաղաքի համաչափ զարգացումը ամառվա եռամսյա միջոցառումների շրջանակում Էջմիածնի տարբեր թաղամասերում կկազմակերպվեն ճամբարներ եւ համերգային ծրագրեր: Սպասեք մեզ ձեր թաղամասում:

Տեսանյութ

Նորություններ