Համաձայն Վաղարշապատ համայնքի ավագանու կանոնակարգի ` 2022 թվականի ապրիլի 26-ին, ժամը 15:00-ին գումարվելու է Վաղարշապատ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստը:
Ստորեւ ներկայացնում ենք նիստի օրակարգի նախագիծը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ 8 ԵՎ ԱՐՄԱՎԻՐ 6 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՈՍԿԵՀԱՏ ԳՅՈՒՂԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԵՐԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
3. ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԹԻՎ 76 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
4. ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
5. ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՈՐՄԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ