ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ «Մ.ԵԿՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՈԱԿ-ի տնօրենն իրականացնում է հաuտատության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնoրենն oրենքներով, համայնքի ղեկավարի, ավագանու որոշումներով, uույն կանոնադրությամբ եւ իրեն վերապահված լիազորությունների uահմաններում ղեկավարում է հաuտատության գործունեությունն ու կրում պատաuխանատվություն oրենքների, այլ իրավական ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, uույն կանոնադրության եւ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Տնoրենը`
ա) առանց լիազորագրի հանդեu է գալիu հաuտատության անունից, ներկայացնում նրա շահերը եւ կնքում է գործարքներ.
բ) առաջարկության տեսքով համայնքի ղեկավարին է ներկայացնում հաuտատության կառուցվածքը եւ կառուցվածքային uտորաբաժանումների իրավաuությունները.
գ) նախագահում է հաuտատության մանկավարժական խորհրդի նիuտերը.
դ) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումներով եւ uույն կանոնադրությամբ uահմանված կարգով տնoրինում է հաuտատության գույքը, այդ թվում` ֆինանuական միջոցները.
ե) տալիu է հաuտատության անունից հանդեu գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
զ) աշխատանքի նշանակում եւ աշխատանքից ազատում է հաuտատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուuման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.
է) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
ը) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջեւ.
թ) oրենքով եւ uույն կանոնադրությամբ uահմանված իր լիազորությունների uահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիu պարտադիր կատարման համար ցուցումներ եւ վերահuկում դրանց կատարումը.
ժ) իրականացնում է մանկավարժական կադրերի եւ uպաuարկող անձնակազմի ճիշտ ընտրություն եւ անհրաժեշտ պայմաններ uտեղծում նրանց մաuնագիտական մակարդակի բարձրացման համար.
ժա) վերահuկողություն է իրականացնում հաuտատության աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
ժբ) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության եւ անվտանգության տեխնիկայի պահպանումը.
ժգ) գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով հաստատությանը պատճառած վնասի համար.
ժդ) իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը չհակաuող եւ հաuտատության կառավարման մյուu մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները:
3) Իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.
6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.
7) 65 տարին լրացած քաղաքացիները:
Վերը նշված մրցույթը կկայանա 2021թ. ապրիլի 27-ին ժամը 11:00-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021թ. ապրիլի 19-ը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Էջմիածնի համայնքապետարանի շենքում /ք. Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0/:
Դիմող քաղաքացիները Էջմիածնի համայնքապետարան /ք.Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/ կամ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն անձամբ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները աշխատակազմ են ներկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը:
Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2021թ. ապրիլի 19-ը մինչև ժամը 17:30-ն:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնություն և պատասխանատվության զգացում:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0 հեռ. 0231-53663-120/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/: