ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Մարտ 13, 2022

Հարգելի քաղաքացիներ,
ՀՀ վարչապետի 27.01.2022 թվականի թիվ 111-Ա որոշմամբ ձեւավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որի առաջնային նպատակն է՝ որոշել բարեփոխումների ուղղությունները եւ դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաեւ՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակում:
Կարեւորելով հանրային կարծիքը եւ մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունների որոշման գործընթացում, Վաղարշապատի համայնքապետարանը հրավիրում է մասնակցելու հանրային քննարկման, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 23-ին, ժամը՝ 15:00-ին՝ Վաղարշապատի համայքնապետարանի նիստերի դահլիճում:
Մուտքն ազատ է: