ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՃՈՒՐԴ

Փետ․ 25, 2022

Այն տեղի կունենա 2022թ. մարտի 31-ին սկիզբը ժամը 16:20-ից Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով վաճառվելու է Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող ծառայողական տրանսպորտային միջոցը.

Լոտ` ԷՔ 16, GAZ 3102 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` սեդան, գույնը` ավանտյուրա (սև), թողարկման տարեթիվը 2007թ., նույնականացման համար-X9631020071373045, վազքը` 236927կմ, փոխանցման տուփը մեխանիկական, վառելիքը` բենզին:

Վիճակը` տեղազննության դրությամբ գտնվել է բավարար վիճակում, թափքի վրա առկա են մանր վնասվածքներ, քերծվածքներ, շարժիչի ծածկոցի ներկային մասը քայքայված է, շարժիչը գործարկվում է:

Մեկնարկային գինը` 990 000 /ինը հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ:

Նախավճարի չափը` 490 000 /չորս հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ:

աճուրդային քայլի չափ ՝ 49 500 /քառասունինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:

Մասնակցության վճարը 9 900 /ինը հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ:

Սահմանափակումներ չկան: Աճուրդում հաղթող կհամարվի առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը, իսկ աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9օօ-18օօ:
Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):

Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ չկան /ներառյալ սերվիտուտ/, հողամասերում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Աճուրդում հաղթող կհամարվի վաճառվող հողամասին առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Յուրաքանչյուր աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը /Վաղարշապատի համայնքապետարանի 900325151356 հաշվեհամարին/ և անձնագիրը, իսկ աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9օօ-18օօ: