Հարգելի համաքաղաքացիներ,
Ճապոնական ֆիլմերի փառատոնը փետրվարի 9-ին հյուրընկալվելու է մեր քաղաքում:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը եւ Վաղարշապատի համայնքապետարանը հրավիրում են վայելելու ժամանակակից ճապոնական կինեմատոգրաֆը
Ճապոնական ֆիլմերի 15-րդ փառատոնի շրջանակներում, փետրվարի 9-ին, ժամը 15:00-ին համայնքապետարանի դահլիճում կցուցադրվի «Իվանե. անխռովության սուրը» ֆիլմը
Ֆիլմերը ցուցադրվելու են ճապոներենով՝ ռուսերեն ենթագրերով։
Մուտքն ազատ է։