ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հուն․ 24, 2022

Հարգելի՛ քաղաքացիներ, 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության Վաղարշապատ համայնքում շինթույլտվություն ստանալու համար պետք է դիմել բացառապես էլեկտրոնային եղանակով։

2021 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունվել է «ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N1985-Ն ՀՀ կառավարության որոշումը, ըստ որի.
2022 թվականի հունվարի 1-ից Արմավիրի մարզի Վաղարշապատ, Կոտայքի մարզի Եղվարդ, Արարատի մարզի Մասիս եւ Լոռու մարզի Վանաձոր համայնքներում նախագծման եւ շինարարության թույլտվությունների տրամադրումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «e-permits» միասնական համակարգի միջոցով։
Այսուհետ քաղաքացին դիմելով շինթույլտվության համար, կարող է տեսնել ու հետեւել իր դիմումի ամբողջ ընթացքին՝ դիմելու օրվանից մինչեւ վերջնական որոշում։ Սույն բարեփոխմամբ նախատեսված է մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը քաղաքաշինական թույլտվությունների գործընթացն ամբողջությամբ իրականացնել քաղաքաշինության կոմիտեի կողմից համակարգվող e-Permits առցանց համակարգի միջոցով, զգալիորեն կրճատել քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման փուլերը, պահպանել թույլտվությունների տրամադրման ժամկետները։
Համակարգն ապահովում է ռացիոնալ, արագ եւ թափանցիկ գործելու, միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու հնարավորություն, ինչպես նաեւ ծառայում է որպես շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան:

Հավելյալ հարցերի դեպքում եւ մանրամասների համար կարող եք այցելել https://e-permits.am/ կայք կամ զանգահարել Վաղարշապատի համայքապետարանի քաղաքաշինության բաժին՝
(0231) 53663 ներքին (600)