ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մարտ 17, 2021

Հարգելի՛ քաղաքացիներ,
Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման (https://e-cadastre.am) եւ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ (https://e-request.am) առցանց հարթանկները հնարավորություն են ստեղծում՝
• Պետական մարմիններին ուղղելու հարցում, դիմում կամ բողոք առցանց, առանց նշված պետական հաստատություն այցելելու,
• Հետեւելու Ձեր նամակի ընթացքին՝ տրամադրված հսկիչ համարի միջոցով,
• Ստանալու Ձեր նամակի պատասխանը հենց հարթակի միջոցով կամ էլեկտրոնային փոստին։

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում Ձեր անձնական տվյալները մշակվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Անձնական տվյալների մշակման, պահպանման և արխիվացման գործընթացներն իրականացվում են ՀՀ օրենսդրական ակտերի եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության «Պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակման» ուղեցույցին համապատասխան:
Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով դիմում, բողոք, հարցում կամ այլ գրություն ուղարկելու դեպքում հարթակը վարող լիազոր մարմինը ստանում է տվյալներ, որոնք ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշմամբ սահմանված Հավելված 1-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման» կարգի 6-րդ կետի հիման վրա հանդիսանում են հարցում, բողոք, դիմում կամ այլ գրություն ներկայացնելու օրինակելի ձեւի պահանջ։ Այսպես, հարցում, բողոք, դիմում կամ այլ գրություն ներկայացնելու դեպքում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ կողմից ստացվող տվյալները ներառում են
• Դիմողի անունը եւ ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը)
• Բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը (հասցեն)
• Քաղաքացիությունը
• Քեռախոսահամարը
• Էլեկտրոնային փոստի հասցեն

Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն օգտագործվում է Ձեր նամակի հսկիչ համարը, ինչպես նաԵՒ Ձեր նամակի կարգավիճակի մասին ծանուցումներ Ձեզ ուղղելու նպատակով։ Հսկիչ համարի՝ ինչ-ինչ պատճառներով չպահպանվելու դեպքում, հավաքագրված տվյալները թույլ կտան վերականգնել այն։ Հարթակում նույնականացում անցնելու պարագայում ԷԿԵՆԳ ՓԲԸ ստանում է Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) և գրանցման հասցեն։
Ձեր կողմից տրամադրված տվյալները օգտագործվելու են բացառապես ծառայողական կամ աշխատանքային նպատակներով, և այն չի օգտագործվելու անձնական կամ որԵՒէ այլ նպատակով:
Այս հարթակները հնարավորություն են ընձեռնում նաեւ բարձրացնելու հանրային կառավարման հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, ինչպես նաեւ հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը։
Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի գործարկման իրավական հիմքերն ամրագրված են ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի 524-Ն որոշմամբ։