«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. նոյեմբերի 22-ին ժամը 15:00-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «Տիկ-Մետ» ՍՊ ընկերության կողմից Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում նախատեսվող գործունեության վերաբերյալ երրորդ հանրային քննարկումը:
Ընկերությունը նախատեսում է Էջմիածին համայնքի Մաշտոցի 2-րդ փակուղի 0 հասցեում իրականացնել բանեցված կապարաթթվային մարտկոցների հավաքման եւ պահման գործունեություն:
Ցանկացողները կարող են մասնակցել հանրային քննարկմանը, ներկայացնել առարկություններ կամ առաջարկություններ: