ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Հունիս 5, 2020

Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ Սպ. Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 44/1 հասցեում նախատեսվում է կառուցել ավտոտեխսպասարկման, ավտոլվացման կետ: Առաջարկությունները կամ առարկությունները կարող եք ներկայացնել հանրային քննարկման ընթացքում, որ կանցկացվի ս․թ․ հունիսի 26-ին, ժամը 16:00-ին՝ Էջմիածնի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնում: