ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՐԱՆՑ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էջմիածնի  համայքապետարանի  մրցութային հանձնաժողովը հրավիրում է բաց մրցույթի: Այն տեղի կունենա 2021թ. նոյեմբերի  1-ին, ժամը 11:00-ին, Էջմիածնի  համայնքապետարանի շենքում /հասցե ք. Էջմիածին Սուրբ Մ. Մաշտոց փողոց  0 շենք/: Վարձակալության իրավունքով մրցութային կարգով օգտագործման է տրամադրվում Էջմիածին համայնքի սեփականություն հանդիսացող Զվարթնոց ԳԿՏ տարածքում գտնվող 0.2286հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության, 3-րդ կարգի վարելահողը  /կադաստրային ծածկագիր 04-002-0315-0006/ 5 /հինգ/ տարի ժամկետով գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը  սահմանվում է  100000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ։
Հողամասը չի ընդգրկվում  ՀՀ հողային  օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների  ցանկում և չի առաջացնում սերվիտուտ, հողամասում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Ինչպես նաև իրականացնել բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումներ և ապահովել ագրոտեխնիկական պահանջները։ Վարձակալը, առանց վարձատուի համաձայնության, իրավունք չունի` հողամասը տրամադրել ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով. հողամասը լիովին կամ մասնակիորեն տրամադրել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձին` համատեղ օգտագործման նպատակով, փոխել հողամասի նպատակային նշանակությունը, հողատեսքը,  հողամասը կամ դրա նկատմամբ իրավունքը գրավադրել,  կատարել բարելավումներ , կառուցել շենքեր և շինություններ։    
 Ծածկագիր` ԷՔՎ 4.3: Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցութային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ հայտ, մասնակցության վճար 20000 /քսան  հազար/ ՀՀ դրամի մուծման անդորրագիր  /Էջմիածնի համայնքապետարանի  900325151109  հաշվին/, ֆիզիկական անձանց անձնագրի պատճենները, իրավաբանական անձանց հիմնադիր  փաստաթղթերի սահմանված կարգով հաստատված պատճեները,  իսկ մրցույթի անցկացման օրը մուծել  մրցույթի  նախավճար` առարկայի նախնական գնի 5 տոկոսի  չափով: Հայտերի ընդունումը դադարում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ: Մրցույթի արդյունքը ամփոփելիս և հաղթողին որոշելիս  հաշվի են առնվում՝ առաջարկվող վարձավճարի չափը, հողի արդյունավետ օգտագործման  և բարելավման առաջարկվող միջոցառումները, մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին: Մրցույթում հաղթող ճանաչված անձին 10 օրյա ժամկետում տրամադրվում է  որոշում և  կնքվում հողամասի վարձակալության պայմանագիր:  Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից /հայտերի ընդունման համար զանգահարել` +374 231 5 36 63 /600/ հեռախոսահամարով/: