ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՐԱՆՑ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էջմիածնի համայքապետարանի մրցութային հանձնաժողովը հրավիրում է բաց մրցույթի: Այն տեղի կունենա 2021թ նոյեմբերի 1-ին, ժամը 11:30-ին, Էջմիածնի համայնքապետարանի շենքում /հասցե ք. Էջմիածին Սուրբ Մ. Մաշտոց փողոց 0 շենք/: Վարձակալության իրավունքով մրցութային կարգով օգտագործման է տրամադրվում Էջմիածին համայնքի սեփականություն հանդիսացող Զվարթնոց ԳԿՏ տարածքում գտնվող 1.358հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության, 2-րդ կարգի վարելահողը /կադաստրային ծածկագիր 04-002-0306-0011/ 10 /տաս/ տարի ժամկետով գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանվում է 271600 /երկու հարյուր յոթանասունմեկ հազար վեց հարյուր / ՀՀ դրամ։
Հողամասը չի ընդգրկվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ, հողամասում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Ինչպես նաև իրականացնել բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումներ և ապահովել ագրոտեխնիկական պահանջները։ Վարձակալը, առանց վարձատուի համաձայնության, իրավունք չունի` հողամասը տրամադրել ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով. հողամասը լիովին կամ մասնակիորեն տրամադրել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձին` համատեղ օգտագործման նպատակով, փոխել հողամասի նպատակային նշանակությունը, հողատեսքը, հողամասը կամ դրա նկատմամբ իրավունքը գրավադրել, կատարել բարելավումներ , կառուցել շենքեր և շինություններ։
Ծածկագիր` ԷՔՎ 4.1: Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցութային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ հայտ, մասնակցության վճար 20000 /քսան հազար/ ՀՀ դրամի մուծման անդորրագիր /Էջմիածնի համայնքապետարանի 900325151109 հաշվին/, ֆիզիկական անձանց անձնագրի պատճենները, իրավաբանական անձանց հիմնադիր փաստաթղթերի սահմանված կարգով հաստատված պատճեները, իսկ մրցույթի անցկացման օրը մուծել մրցույթի նախավճար` առարկայի նախնական գնի 5 տոկոսի չափով: Հայտերի ընդունումը դադարում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ: Մրցույթի արդյունքը ամփոփելիս և հաղթողին որոշելիս հաշվի են առնվում՝ առաջարկվող վարձավճարի չափը, հողի արդյունավետ օգտագործման և բարելավման առաջարկվող միջոցառումները, մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին: Մրցույթում հաղթող ճանաչված անձին 10 օրյա ժամկետում տրամադրվում է որոշում և կնքվում հողամասի վարձակալության պայմանագիր: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից /հայտերի ընդունման համար զանգահարել` +374 231 5 36 63 /600/ հեռախոսահամարով/: