ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՃՈՒՐԴ

Սեպտ․ 23, 2021

ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ

Այն տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 26-ին սկիզբը ժամը 11:30-ից Էջմիածնի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով վաճառվելու է Էջմիածին քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը.

Լոտը՝ ԷՔ 14

Հասցեն կամ գտնվելու վայրը, ծածկագիրը՝ Արմավիրի մարզ, քաղաք Վաղարշապատ Էջմիածին Երևան մայրուղի 2/13 /04-002-0484-0051/
Հողամասի չափը /հա/՝ 0,1181հա
Նպատակային և գործառնական նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության
Մեկնարկային գնը՝ 5 115 207 ՀՀ դրամ
Նախավճար,աճուրդային քայլի չափ՝ 2 557 604 ՀՀ դրամ
Աճուրդային քայլի չափ՝ 255 761 ՀՀ դրամ
Մասնակցության վճարը՝ 51 153 ՀՀ դրամ

Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան /ներառյալ սերվիտուտ/, հողամասում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Աճուրդում հաղթող կհամարվի վաճառվող հողամասին առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը, իսկ աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9օօ-18օօ: