Նալբանդյան փողոցի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ Նալբանդյան փողոցի թիվ 1 շենքի հարակից տարածքում նախատեսվում է կառուցել շինություն, գրասենյակ: Առաջարկությունները կամ առարկությունները կարող եք ներկայացնել հանրային քննարկման ընթացքում, որ կանցկացվի ս․թ․ հունիսի 22-ին, ժամը 15:00-ին՝ Էջմիածնի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնում: