ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էջմիածնի  համայքապետարանի  մրցութային հանձնաժողովը հրավիրում է բաց մրցույթի: Այն տեղի կունենա 2021թ հոկտեմբերի  12-ին, ժամը 12:00-ին, Էջմիածնի  համայնքապետարանի շենքում /հասցե ք. Էջմիածին Սուրբ Մ. Մաշտոց փողոց  0 շենք/: Կառուցապատման իրավունքով մրցութային կարգով տրամադրվում է Էջմիածին քաղաքի Արագածի զանգված 1/98 հասցեում գտնվող 0,006հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0822-0175/  հողամասը 5 /հինգ/ տարի ժամկետով բնակչությանը ծառայություններ մատուցելու նպատակով՝ մեկ հարկանի խանութի կառուցման համար: Հողամասը ընդգրկվում է ՀՀ հողային  օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ, հողամասում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Ծածկագիր` ԷՔԿ 4: Կառույցի թույլատրելի բարձրությունը` մինչև 5,0 մետր,  կառուցապատման խտության գործակիցը` 2.0, կառուցապատումը` 100 տոկոս, կանաչապատումը` 0 տոկոս,  մեկնարկային գինը` յուրաքանչյուր 1/մեկ/քմ-ի համար տարեկան 230 /երկու հարյուր երեսուն/ ՀՀ դրամ վարձավճարով, ճարտարապետահատակագծային առաջադրանքի գործնեության ժամկետ`6 ամիս, նախագիծը մակ փուլով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցութային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ հայտ,   մասնակցության վճար 20000 /քսան  հազար/ ՀՀ դրամի մուծման անդորրագիր                        /Էջմիածնի համայնքապետարանի  900325151109  հաշվին/, ֆիզիկական անձանց անձնագրի պատճենները, իրավաբանական անձանց հիմնադիր  փաստաթղթերի սահմանված կարգով հաստատված պատճեները,  իսկ մրցույթի անցկացման օրը մուծել  մրցույթի  նախավճար` առարկայի նախնական գնի 5 տոկոսի  չափով: Հայտերի ընդունումը դադարում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:  
Մրցույթի արդյունքը ամփոփելիս և հաղթողին որոշելիս  հաշվի են առնվում՝ առաջարկվող վարձավճարի չափը, մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին: Մրցույթում հաղթող ճանաչված անձին 10 օրյա ժամկետում տրամադրվում է  որոշում և  կնքվում հողամասի կառուցապատման պայմանագիր:  Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից /հայտերի ընդունման համար զանգահարել` +374 231 5 36 63 /600/ հեռախոսահամարով/: