ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ
Այն տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 04-ին սկիզբը ժամը 12:30-ից Էջմիածնի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով վաճառվելու է Էջմիածին քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող Ք. Էջմիածին, Զվարթնոց փող. թիվ 2 շենք, բնակարան թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքը` բնակարանը:
Լոտը՝ ԷՔ 13
Հասցեն կամ գտնվելու վայրը, նկարագիրը, վիճակը ՝ ք.Էջմիածին, Զվարթնոց փող. թիվ 2 շենք, թիվ 8 բնակարան: Բնակարանը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում, բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 53,8 քմ, միջհարկային ծածկը` երկաթ-բետոնյա սալեր, առաստաղի բարձրությունը 2.7մ, տանիքը` մետաղական թիթեղից, ունի շուրջօրյա ջրամատակարարում, կոյուղի, առկա է էլեկտրամատակարարում և գազամատակարարում:
Վիճակը` ներքին հարդարման ընդհանուր գնահատականը /1-7 բալային սանդղակով/` 2- վատ վիճակ, մուտքի դուռը փայտյա, ներսի դռներն ու պատուհանները փայտյա, հատակը բետոնյա, առաստաղը ներկանյութ` վատ վիճակ, պատերը ներկանյութ` վատ վիճակ, սանհանգույցը վատ վիճակ` հատակը բետոնյա երեսսվաղ, պատերը ներկանյութ, լոգարանը վատ վիճակ` հատակը բետոնյա երեսսվաղ, պատերը ներկանյութ:
Մեկնարկային գինը` 9 500 000 /ինը միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ
Նախավճարի չափը` 4 750 000 /չորս միլիոն յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ
Աճուրդային քայլի չափ ՝ 475 000 /չորս հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ
Մասնակցության վճարը 95 000 /իննսունհինգ հազար/ ՀՀ դրամ
Սահմանափակումներ չկան:Աճուրդում հաղթող կհամարվի առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը, իսկ աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9օօ-18օօ:
Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):