ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ
Այն տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 4-ին սկիզբը ժամը 12:00-ից Էջմիածնի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով վաճառվելու է Էջմիածին քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող ծառայողական տրանսպորտային միջոցը.
Լոտ` ԷՔ 12, GAZ 3102 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` սեդան, գույնը` ավանտյուրա (սև), թողարկման տարեթիվը 2007թ., նույնականացման համար-X9631020071373045, վազքը` 236927կմ, փոխանցման տուփը մեխանիկական, վառելիքը` բենզին:
Վիճակը` տեղազննության դրությամբ գտնվել է բավարար վիճակում, թափքի վրա առկա են մանր վնասվածքներ, քերծվածքներ, շարժիչի ծածկոցի ներկային մասը քայքայված է, շարժիչը գործարկվում է:
Մեկնարկային գինը` 1 100 000 /մեկ միլիոն հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը` 550 000 /հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդային քայլի չափ ՝ 55 000 /հիսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը 11 000 /տասնմեկ հազար/ ՀՀ դրամ:
Սահմանափակումներ չկան: Աճուրդում հաղթող կհամարվի առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը, իսկ աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9օօ-18օօ:
Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):