ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՃՈՒՐԴ

Սեպտ․ 2, 2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ

Այն տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 04-ին սկիզբը ժամը 11:30-ից Էջմիածնի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով վաճառվելու է Էջմիածին քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը.

Լոտը՝ ԷՔ 11
Հասցեն կամ գտնվելու վայրը, ծածկագիրը՝ Արմավիրի մարզ, քաղաք Վաղարշապատ Ե.Չարենցի 1-ին թաղամաս 817/1 /04-002-0021-0018/
Հողամասի չափը /հա/՝ 0,0217հա
Նպատակային և գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի գործառնական նշանակության

Մեկնարկային գնը՝ 1 253 175 ՀՀ դրամ
Նախավճար,աճուրդային քայլի չափ՝ 626 588 ՀՀ դրամ
Աճուրդային քայլի չափ՝ 62 659ՀՀ դրամ
Մասնակցության վճարը՝ 12 532 ՀՀ դրամ

Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան /ներառյալ սերվիտուտ/, հողամասում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Աճուրդում հաղթող կհամարվի վաճառվող հողամասին առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 3 օր առաջ աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը, իսկ աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 09:00-18:00: