ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ
Այն տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 04-ին սկիզբը ժամը 11:30-ից Էջմիածնի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով վաճառվելու է Էջմիածին քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը.
Լոտը՝      ԷՔ 11
Հասցեն կամ գտնվելու վայրը, ծածկագիրը՝  Արմավիրի մարզ, քաղաք Վաղարշապատ  Ե.Չարենցի 1-ին թաղամաս 817/1   /04-002-0021-0018/
Հողամասի չափը /հա/՝  0,0217հա
Նպատակային և գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի գործառնական նշանակության
Մեկնարկային գնը՝  1 253 175 ՀՀ դրամ
Նախավճար,աճուրդային քայլի չափ՝ 626 588   ՀՀ դրամ
Աճուրդային  քայլի չափ՝ 62 659ՀՀ դրամ
Մասնակցության վճարը՝  12 532 ՀՀ դրամ
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան /ներառյալ սերվիտուտ/, հողամասում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Աճուրդում հաղթող կհամարվի վաճառվող հողամասին առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 3 օր առաջ աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը, իսկ աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 09:00-18:00: