ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՃՈՒՐԴ

Սեպտ․ 2, 2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ

Այն տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 04-ին սկիզբը ժամը 11:00-ից Էջմիածնի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով վաճառվելու է Էջմիածին քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը.

Լոտը՝ ԷՔ 10
Հասցեն կամ գտնվելու վայրը, ծածկագիրը՝ Արմավիրի մարզ, քաղաք Վաղարշապատ Էջմիածին-Մարգարա խճուղի 5/3 /04-002-1084-0048/
Հողամասի չափը /հա/՝ 0,01 հա
Նպատակային և գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության

Մեկնարկային գնը՝ 122 100 ՀՀ դրամ
Նախավճար,աճուրդային քայլի չափ՝ 61 050 ՀՀ դրամ
Աճուրդային քայլի չափ՝ 6 105 ՀՀ դրամ
Մասնակցության վճարը՝ 1 221 ՀՀ դրամ

Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան /ներառյալ սերվիտուտ/, հողամասում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Աճուրդում հաղթող կհամարվի վաճառվող հողամասին առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 3 օր առաջ աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը, իսկ աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 09:00-18:00: