Հարգելի՛ քաղաքացիներ, մենք գտել ենք արտակարգ դրության պայմաններում Ձեր օրը փոքր ինչ հագեցած դարձնելու այլընտրանքային տարբերակ։
Եվ այսպես, ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքները, այդ թվում՝ Էջմիածինը, ամեն տարի կազմակերպում են միջոցառումներ, որոնց նպատակն է բնակչության իրազեկվածության բարձրացումը էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, էներգետիկ եւ կլիմայական փոփոխությունների միջեւ կապերի մասին։
Քանի որ այս անգամ լայնամասշտաբ միջոցառում կազմակերպել հնարավոր չէ, կանցկացվեն առցանց մրցույթներ։
Նկարչական մրցույթ՝ «Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման եւ աճի համար» խորագրով: Նկարները պետք է արտացոլեն մրցույթի հիմնական թեման (խորագիրը):
•Նկարները պետք է ուղարկել lratvutyunn@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նկարագրության դաշտում նշելով «Էներգիայի օրեր» արտահայտությունը, պետք է նշել նաեւ հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, դպրոցը (եթե երեխան արվեստի կամ նկարչական դպրոցի սան է), ինչպես նաեւ նկարի անվանումը եւ համառոտ նկարագրությունը (գաղափարը):
•Լուսանկարները պետք է լինեն լավ որակի:
•Լավագույն նկարի ընտրությունը կատարում է համայնքապետարանի կողմից ստեղծված ժյուրին։
•Մրցույթի լավագույն լուսանկարները կուղարկվեն ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրին՝ դրանք ծրագրի Ֆեյսբուքյան էջում տեղադրելու նպատակով:
•Իսկ հաղթող մասնակիցը Էջմիածնի համայնքապետարանի կողմից կստանա խրախուսական նվեր։
«Կանաչ զարգացում» խորագրով լուսանկարների մրցույթ․
•Լուսակարները պետք է արտացոլեն մրցույթի հիմնական թեման (խորագիրը):
•Լուսանկարները պետք է ուղարկել lratvutyunn@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նկարագրության դաշտում նշելով «Էներգիայի օրեր» արտահայտությունը, պետք է նշել նաեւ հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, ինչպես նաեւ նկարի անվանումը եւ համառոտ նկարագրություն՝ համայնքի կանաչ զարգացման համատեքսում տվյալ օբյեկտի դերի մասին։
•Լուսանկարները պետք է լինեն լավ որակի:
•Մրցույթի լավագույն լուսանկարները կուղարկվեն ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրին՝ դրանք ծրագրի Ֆեյսբուքյան էջում տեղադրելու նպատակով:
•Իսկ հաղթող մասնակիցը Էջմիածնի համայնքապետարանի կողմից կստանա խրախուսական նվեր ։
Երկու մրցույթների մասնակցության համար լուսանկարներն ուղարկելու վերջնաժամկետը հունիսի 24, ժամը 17:00-ն է։