Հանրային քննարկման հրավեր. 2026 թվականի պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիա ստանալու վերաբերյալ

Հունիս 20, 2025

2025թ հուլիսի 3-ին՝ ժամը 11:30-ին Վաղարշապատ համայնքապետարանի վարչական շենքում կանցկացվի Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թիվ 5 «Գարուն» մանկապարտեզի շենքի քանդման և նոր շենքի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում։

Հանրային լսման կազմակերպման և անցկացման համար պատասխանատու է նշանակվել Վաղարշապատի համայնքապետարանի տնտեսական ծրագրերի պատասխանատու Մարիամ Զաքարյանը /էլ. Փոստ: lratvutyunn@gmail.com, հեռ.: /0231/ 5 36 63, ներքին համարներ 410 կամ 333/:
Շահագրգիռ հանրության կողմից 2025 թվականի հուլիսի 1-ը ներառյալ ընդունվում են առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ, որոնք կարող եք ուղարկել.

գրավոր առձեռն` Վաղարշապատի համայնքապետարան, ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի փող, 0 հասցեով կամ էլեկտրոնային` lratvutyunn@gmail.com էլ. հասցեով: