Աշխատանքի հայտարարություն․ Թիվ 2 «Շուշան» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հերթապահ դաստիարակի

Մարտ 15, 2025

Հայտարարվում է մրցույթ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 2 «Շուշան» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հերթապահ դաստիարակի (0,59 դրույքաչափ) թափուր տեղի համար:
Մրցույթին մասնակցելու համար ըստ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի 17 փետրվարի 2022թ. թիվ 08-Ն հրամանի 12-րդ կետի անհրաժեշտ է ներկայացնել՝
1) դիմում
2) կրթության մասին փաստաթուղթ
3) անձը հաստատող փաստաթուղթ
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ
5) ինքնակենսագրություն
6) մեկ լուսանկար` 3x4 չափի
7) այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8) ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր
(առկայության դեպքում):
Մրցույթին կարող են մասնակցել ԿԳՄՍ նախարարի 2024թ.մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրին համապատասխանող անձինք:
Փաստաթղթերն ընդունվում են բնօրինակներով 15.04.2025 թ.-14.05.2025 թ. ներառյալ՝ 09:00-17:00 աշխատանքային օրերին Վազգեն Առաջին 68/1՝ Վաղարշապատի
համայնքապետարանի թիվ 2 «Շուշան» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում; Հեռ՝ 095-64-69-61
Մրցույթը տեղի կունենա մայիսի 21-ին, ժամը 12 00 –ին Վաղարշապատի համայնքապետարանում, հասցե՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց 0 ՝ Վաղարշապատի համայնքապետարան
Հեռ՝ 094-56-66-45