Աշխատանքի հայտարարություն. Թիվ 2 «Շուշան» մանկապարտեզ թափուր հաստիքների

Հուն․ 17, 2025

Հայտարարվում է մրցույթ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 2 «Շուշան» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի դաստիարակի (1.17 դրույքաչափ) և երաժշտության դաստիարակի (1,5 դրույքաչափ) թափուր տեղի համար:

Մրցույթին մասնակցելու համար, ըստ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի 17 փետրվարի 2022թ. թիվ 08-Ն հրամանի 12-րդ կետի, անհրաժեշտ է ներկայացնել՝

1) դիմում

2) կրթության մասին փաստաթուղթ

3) անձը հաստատող փաստաթուղթ

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ

5) ինքնակենսագրություն

6) մեկ լուսանկար` 3x4 չափի

7) այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ

8) ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում):

Մրցույթին կարող են մասնակցել ԿԳՄՍ նախարարի 2024թ.մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրին համապատասխանող անձինք:

Փաստաթղթերն ընդունվում են բնօրինակներով 20.01.2025թ.-14.02.2025թ. ներառյալ՝ ժամը 9:00-17:00 աշխատանքային օրերին:

Մրցույթը տեղի կունենա փետրվարի 17-ին, ժամը 12 00 –ին Վաղարշապատի համայնքապետարանում:

Հասցեն՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց 0, Վաղարշապատի համայնքապետարան

Հեռ՝ 094-56-66-45

Վազգեն Առաջին 68/1, Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 2 «Շուշան» մանկապարտեզ ՀՈԱԿ, Հեռ՝ 095-64-69-61

Կից փաստաթուղթ