ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ
Այն տեղի կունենա Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով
վաճառվելու է Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող ծառայողական տրանսպորտային միջոցները.
Լոտ` ՎՀ 4, Toyota Isis 2.0 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` ունիվերսալ, գույնը` բորդո մետալիկ, թողարկման տարեթիվը
2005թ., նույնականացման համար` ANM10-0036196, շարժիչի հզորությունը` 114/155, փոխանցման տուփը` ավտոմատ,
վառելիքը` բենզին/գազ:
Վիճակը` Ավտոմեքենայի տեխնիկական վիճակը` բավարար, տեղազննության պահին վնասված է հետևի անվաթևը, շարժիչը ենթակա է
վերանորոգման:
Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը` 2025 թվականի փետրվարի 18-ին ժամը 12:00
Մեկնարկային գինը` 787 756 /յոթ հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը` 393 878 /երեք հարյուր իննսուներեք հազար ութ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ:
Աճուրդային քայլի չափ՝ 39 388 /երեսունինը հազար երեք հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը` 7 877 /յոթ հազար ութ հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ:
Լոտ` ՎՀ 5, VAZ 2107 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` սեդան, գույնը` սպիտակ, թողարկման տարեթիվը 2005թ.,
նույնականացման համար` XTA2107003168692, շարժիչի հզորությունը` 57/77, փոխանցման տուփը` մեխանիկական, վառելիքը`
բենզին:
Վիճակը` Ավտոմեքենայի տեխնիկական վիճակը` բավարար, տեղազննության պահին ավտոմեքենան գտնվում է ոչ աշխատանքային
վիճակում, առկա են էլեկտրականության հետ կապված խնդիրներ, վնասված է հետևի ձախ լուսացույցը, առկա են կոռոզիայի հետքեր:
Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը` 2025 թվականի փետրվարի 18-ին ժամը 12:20
Մեկնարկային գինը` 232 454 /երկու հարյուր երեսուներկու հազար չորս հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը` 116 227 /հարյուր տասնվեց հազար երկու հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ:
Աճուրդային քայլի չափ՝ 11 623 /տասնմեկ հազար վեց հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը` 2 324 /երկու հազար երեք հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ:
Լոտ` ՎՀ 6, NISSAN X-Trail 2,0 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` ունիվերսալ, գույնը` կարմիր, թողարկման տարեթիվը
2005թ., նույնականացման համար` NT30-153235, շարժիչի հզորությունը` 110/150, փոխանցման տուփը` ավտոմատ, վառելիքը`
բենզին/գազ:
Վիճակը` Ավտոմեքենայի տեխնիկական վիճակը` միջին, վազքը` 138 532կմ:
Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը` 2025 թվականի փետրվարի 18-ին ժամը 12:40
Մեկնարկային գինը` 2 200 000 /երկու միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը` 1 100 000 /մեկ միլիոն հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդային քայլի չափ՝ 110 000 /հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը` 22 000 /քսաներկու հազար/ ՀՀ դրամ:
Սահմանափակումներ չկան: Աճուրդում հաղթող կհամարվի առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված
անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին
մասնակցել ցանկացողները 2025 թվականի փետրվարի 12-ը ներառյալ, աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝
աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը /Վաղարշապատի համայնքապետարանի 900 325
151 356 հաշվեհամարին/ և անձնագիրը, իսկ մինչև աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը /Վաղարշապատի
համայնքապետարանի 900 325 151 448 հաշվեհամարին/: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը
9օօ-18օօ: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր
առաջ:
Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի,
չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած
ժամանակահատվածի):