Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի
42-րդ կետի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքում (ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոց 0) դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին տեղի կունենա Վաղարշապատ համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության թույլատրելի և արգելված վայրերը սահմանելու վերաբերյալ հանրային քննարկում:
Մուտքն ազատ է: