Աշխատանքի հայտարարություն. Թիվ 5 «Գարուն» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հերթապահ դաստիարակի թափուր տեղի

Նոյ․ 22, 2024

Հայտարարվում է մրցույթ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 5 «Գարուն»
մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հերթապահ դաստիարակի ընտրության համար.
1) Հերթապահ դաստիարակ (0․59 դրույքաչափ):
Մրցույթին մասնակցելու համար ըստ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի 17 փետրվարի 2022 թ. թիվ 08-Ն հրամանի 12-րդ
կետի պետք է ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող
փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ
կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության
դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 17-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին՝
ժամը 9 00 -17 00 ք. Էջմիածին, թիվ 5 «Գարուն» մանկապարտեզ (Չարենց 8/1) կամ Վաղարշապատի համայնքապետարան
(սբ. Մեսրոպ Մաշտոց 0, կրթության և մշակույթի բաժին):
Մրցույթին կարող է մասնակցել Կրթության և գիտության նախարարի 2024 թվականի մարտի 27 N 20-Ն
հրամանի 5-րդ կետի 14-րդ ենթակետի պահանջները բավարարող անձը, ըստ որի անհրաժեշտ է՝ միջին կամ
բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն
մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք
տարվա մանկավարժական գործունեության ստաժ։
Հերթապահ դաստիարակի թափուր հաստիքի մրցույթը տեղի կունենա ս/թ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11 00 -ին
Վաղարշապատի համայնքապետարանի Կրթության և մշակույթի բաժնում: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝
թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ
հաստատած հարցաշարի: Հարցազրույցի փուլում յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է
առանձին՝ համաձայն ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Տեղեկությունների համար զանգահարել 094 50-23-20 հեռախոսահամարով:
Վեբ կայք՝ https://ejmiatsin.am/ Էլ․Փոստ․ tiv5garun@mail.ru