Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, Վաղարշապատ համայնքի ավագանու 18.01.2022թ. թիվ 24 որոշմամբ ընդունված կարգով, նպատակ ունենալով մեղմացնել սոցիալական
լարվածությունը, խթանելու համայնքում նախադպրոցական կրթությունն ու այն հասանելի դարձնել տարբեր սոցիալական խմբերի պատկանող անձանց և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` դեկտեմբերի 3-ին ժամը 12:00-ին Մ. Եկմալյանի անվան երաշտական դպրոցի դահլիճում (ք. Էջմիածին, Կոմիտասի հրապարակ 0) տեղի կունենա Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ մանկապարտեզներում երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ հանրային քննարկում:
Մուտքն ազատ է: